Ռուսաստանի սահմաններ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի սահմաններ, աշխարհի խոշորագույն պետության՝ Ռուսաստանի Դաշնության ցամաքային, ծովային և օդային սահմանների ամբողջությունը։ Այն ընդհանուր ցամաքային սահմաններ ունի 14 ինքնիշխան պետությունների հետ[1], ինչպես նաև ծովային երկու նեղ սահմանագիծ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ։ Ռուսաստանն ընդհանուր սահման ունի նաև մասամբ ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստան Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկարությունը կազմում է 22,407 կիլոմետր[1] և աշխարհի բոլոր երկրների շարքում ունի երկրորդ ամենամեծ ցամաքային սահմանը` Չինաստանից հետո։ Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանները (նախկինում՝ ՌԽՖՍՀ-ի) փոփոխության չեն ենթարկվել 1956 թվականից սկսած։ Մինչ այդ մի շարք երկրների հետ սահմանը, ինչպես օրինակ՝ Չինաստանի, որոշակի փոփոխություն էր ունեցել։ Այն նույնն էր մնացել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը միջազգային հանրության կողմից չէր ճանաչվել։ Բացի այդ, միջազգային հանրությունը չի ճանաչում նաև 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա ներխուժման հետևանքով Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի որոշ հատվածների բռնակցումը Ռուսաստանին։