Սահմանադրական միապետություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սահմանադրական միապետություն.

Սահմանադրական միապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի՝ պետությունները լինում են՝

  • հանրապետություններ.
  • միապետություններ։

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • բացարձակ.
  • սահմանափակ։

Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝

  • սահմանադրական կամ պառլամենտական.
  • դուալիստական կամ երկակի միապետություններ։

Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։ Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։ Դուալիստական միապետությունների օրինակներ են՝ ԱՄԷ-ը, Քուվեյթը, Բահրեյնը։ Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են։ Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սահմանադրական միապետություն
Listen to this article