From Wikipedia, the free encyclopedia
Սանդերլենդ ( անգլ.՝ Sunderland), քաղաք Թայն և Ուիր կոմսությունում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Սանդերլենդ | |||
Sunderland | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կոմսություն | Թայն և Ուիր | ||
Համայնք | Սանդերլենդ և County Borough of Sunderland? | ||
Մակերես | 111,84 կմ² | ||
ԲԾՄ | 60 մ | ||
Խոսվող լեզուներ | անգլերեն | ||
Բնակչություն | 174 286 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 0191 | ||
Փոստային ինդեքս | SR(1-6) | ||
Փոստային դասիչ | SR1, SR2, SR3, SR4, SR5, SR6 | ||
Պաշտոնական կայք | sunderland.gov.uk | ||
| |||
Սանդերլենդի տեղում նախկինում գտնվող բնակավայրերը հիշատակվում են դեռևս Նոր քարի դարի և Հին Հռոմի ժամանակներից։ 674 թվականին հիմնվում է Վերմաուզ էնդ Ջերոու վանքը, որով և սկսվում է քաղաքի պատմությունը։ VIII դարի վերջում շրջանը գրավեցին վիկինգները և IX դարի կեսերին վանքը հայտնվեց լքվաց վիճակում։ XII սկզբում Սանդերլենդի տեղում գտնվում էր փոքրիկ ձկնորսական գյուղ։ XIV դարի կեսերից սկսեց զարգանալ նավաշինությունը, իսկ 1589 թվականից սկցվեց աղի մշակում։ Հիմա Սանդերլենդը խոշոր նավահանգիստ է, այնտեղ են գտնվում նավաշինության, փայտամշակման, թղթի արտադրության, ապակու և այլ գործարաններ։
Բնակչությունը՝ 174 286 մարդ (2011)։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի քաղաքում բնակվում է 177 739 մարդ, այն Անգլիայի բնակչության թվով 26-րդ քաղաքն է։
Սանդերլենդը գտնվում է Հյուսիսային ծովի ափին Ուիր գետի մոտ։ Քաղաքի կլիման խոնավ է, քամոտ և ամպամած։
Քաղաքի ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ «Սանդերլենդ» փորձառու ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայի կազմում։ Ակումբը Անգլիայի չեմպիոն է դարձել 6 անգամ, թեպետ վերջին անգամը եղել է 1936 թվականին։ «Սանդերլենդ» Stadium of Light մարզադաշտը կարող է տեղավորել մոտավորապես 49 հազար մարդ։ Քաղաքում առկա է նաև կանանց ֆուտբոլային ակումբ։ Ինչպես նաև քաղաքի կողմից հանդես են գալիս ռեգբիի և կրիկետի սիրողական խմբեր։
Լորեն Լավերն ( 1978) ՝ լրագրող Ջեյմս Հերիոթ ( 1916 թվական հոկտեմբերի 3 - 1995 թվական փետրվարի 23 ) ՝ գրող, անասնաբույժ և օդաչու, գրում է գրքեր կենդանիների և մարդկանց մասին։ Իրական անունը՝ Ջեյմս Ալֆրեդ (Ալֆ) Ուայթ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդերլենդ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.