Սասսարի
քաղաք Իտալիայում / From Wikipedia, the free encyclopedia
Սասսարի (իտալ.՝ Sassari), քաղաք Իտալիայում, Սարդինիա ինքնավար մարզում։ Կալիարիից հետո երկրորդ ամենամեծ քաղաքն է բնակչության թվով՝ 127,525 բնակիչ[2], և ֆունկցիոնալ ուրբանիզացված տարածք է՝ շուրջ 222000 բնակչությամբ[3]։ Կղզու ամենահին քաղաքներից մեկն է, որը պարունակում է արվեստի գլուխգործոցների նշանակալից հավաքածու։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սասսարի | |||||
իտալ.՝ Sassari սարդ.՝ Tàtari Sàssari | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մակերես | 547,04 կմ² | ||||
ԲԾՄ | 225±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▲121 021 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 079 | ||||
Փոստային դասիչ | 07100 և 07040 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SS | ||||
Պաշտոնական կայք | comune.sassari.it | ||||
| |||||
Սկսած հիմնադրումից՝ 12-րդ դարից Սասսարին կառավարվում էր լոգուդորոցիների, պիզացիների, սասսարեցիների, Արագոնիայի թագավորության և իսպանիացիների կողմից, որոնք բոլորն էլ նպաստել են Սասսարիի պատմական և գեղարվեստական ժառանգությանը։
Սասսարի քաղաքը հարուստ է արվեստով, մշակույթով և պատմությամբ, և հայտնի է իր գեղեցիկ պալատով, և նեոկլասսիկալ ճարտարապետության ոճերով կառուցված մի շարք կառույցներով, ինչպիսիք են Պիացցա դ'Իտալիան (Իտալիայի հրապարակ) և Teatro Civico թատրոնը (Քաղաքացիական թատրոն)[4]։
Սարդինիա կղզու բնակչությամբ երկրորդ քաղաքը և Իտալիայի հինգերորդ խոշորագույն մունիցիպալիտետը (546 քառակուսի կիլոմետր)՝ Սասսարին, մշակութային, զբոսաշրջային, առևտրական և քաղաքական կարևոր նշանակություն ունի կղզու համար[5]։ Քաղաքի տնտեսությունը հիմնականում հենված է զբոսաշրջության և ծառայությունների, մասամբ նաև՝ հետազոտությունների, շինարարության, դեղագործության և նավթարդյունաբերության վրա[5]։