ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Զաբունյան, Սարգիս (սեպտեմբերի 26, 1938[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4][3]), սփյուռքահայ նկարիչ, կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ։
Սարգիս Զաբունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1938[1][2][3] (85 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4][3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Թուրքիա |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, կոնցեպտուալ արվեստագետ և վիդեոնկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Օրեր ու գիշերներ |
Պարգևներ | |
Կայք | sarkis.fr |
Sarkis Zabunyan Վիքիպահեստում |
1955 թվականին Էդվարդ Մունկի «Ճիչ» ստեղծագործության արտատպված մի օրինակ տեսնելուց հետո նա սկսել է նկարել, այնուհետև սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում։ 1964 թվականից բնակվում է Ֆրանսիայում։ 1967 թվականին "Salon de Mai"-ում ներկայացնելով «Ճանաչո՞ւմ եք Ժոզեֆ Բոյսին» աշխատանքն արժանացել է Փարիզի բիենալեի մրցանակի։
1980-1990 թթ. եղել է Ստրասբուրգի Դեկորատիվ արվեստի դպրոցի տնօրեն, 1988-1995 թթ.` Պլաստիկ արվեստի ինստիտուտում վարել է մի շարք սեմինարներ։ 1980 թվականից բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում, Սիդնեյում, Ստամբուլում[5], Մոսկվայում, Հայաստանում, Ժնևի Մամկո (Mamco) թանգարանում։
1985 թվականին Բեռնի Քունստհալլեում բացվել է Սարգսի «Ma memoire est ma patrie» («Իմ հիշողությունն իմ հայրենիքն է») ցուցահանդեսը։ Սարգսի համար արվեստը հիշողությունից է սերում, առաջին հերթին զուտ կենսագրականը դուրս է մղվում՝ տեղը զիջելով բոլոր ձայներին, տեսածին, կարդացածին, որ ներառնելով կարող է տեր դարձնել մարդկության ողջ պատմությանն ու մշակույթին։
Ժնևի ժամանակակից արվեստի Մամկո (Mamco) թանգարանում կայացած «Hotel Sarkis» ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 200 ստեղծագործություն։ Ինստալացիա, լուսանկար, ջրաներկ ու վիդեո։ Սարգիսը կապում է նկարչությունն ու կինոն՝ Արևմուտք-Արևելքն ինտելեկտուալ ավանդույթներով[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.