հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Թադևոս Սարյան (Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան) (ապրիլի 28, 1903, Երևան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Թադևոս Սարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1903 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1974 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Թադևոս Սարյանը ծնվել է 1903 թվականին Երևանում քահանայի ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է հորը և ապրել է դժվար մանկություն։ Սովորել է ռուսական գիմնազիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։ 1919 թվականին մասնակցում է դերասան Վարդան Միրզոյանի՝ Երևանում կազմակերպած թատերական դասընթացներին։ 1922 թվականին ընդունվում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա։ 1928 թվականին վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև դերեր է խաղում այդ թատրոնում։
Եղել է նաև Բաքվի Հայ դրամայի գեղարվեստական ղեկավարը և հանդես է եկել նաև դերերով։
1942 թվականին բացվում է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը, և Թադևոս Սարյանը դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ[1]։ Եղել է երաժշիտական կոմեդայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, ապա՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադել է քսանից ավելի ներկայացումները օպերետներ և երաժշտական լայնածավալ կատակերգություններ` «Ատամնաբույժն արևելյան», «Կարինե», «Երջանիկ օր», «Մեծ հարսանիք», «Գարնանային երգ», «Թագավորը զվարճանում է» (որով բացվել է թատրոնի վարագույրը), «Բայադերա», «Ռոզ Մարի», «Կրկեսի իշխանուհին», «Անհանգիստ երջանկություն», «Գնչուների բարոնը», «Կապույտ Դանուբի ափինց և այլն[2]։
1946-1948 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։
Թադևոս Սարյանը Լենինականի դրամատիկական թատրոնում և Երևանի Առաջին պետթատրոնում խաղացել է Աբիսողոմ աղայի, Պաղտասար աղբարի, Թափառնիկոսի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան») դերերը, որոնցով հանդես է եկել նաև Մոսկվայի հայկական ստուդիաներում։ Սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել Մինթոևի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին») դերակատարմամբ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հաջորդ նշանակալի հաջողությունը Բալաբեկի (Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ») անձնավորումներն էին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ Սարյանի մեկնաբանմամբ՝ եթե առաջին («Աղբյուրի մոտ») Բալաբեկը քծնում է երկյուղով, ապա երկրորդը («Փորձադաշտ») և՛ քծնում է, և՛ սպառնում. այդ տարբերությունը դերասանը ներկայացնում էր իրական և ճշմարտացի խաղով։ Բալաբեկի դերակատարումները հայ դերասանական արվեստում նոր խոսք ու որակ էին։
Սարյանի հետաքրքիր անձնավորումներից են նաև Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Սուրմաչը (Արկադի Մովզոնի «Մի խուլ նրբանցքում»), Գարեգինը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»), Արշակ Բեգլարիչը (Մելիք Քոչարյանի «Հին հիվանդություն») և այլ դերեր, որտեղ դրսևորվել է դերասանի անսպառ հումորը։
Սարյանը բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Տիգրան Չուխաճյանի «Կարինե», Մկրտիչ Ջանանի «Շահնամե» և այլ պիեսներ[3]։
Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ», (1940), «Փեսատես» (1954) , «Ամպրոպի արահետով», (1956), «Տերն ու ծառան», (1962) և այլն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.