Սեմեյ
From Wikipedia, the free encyclopedia
Սեմեյ (ղազ.՝ Семей, Semei, سەمەي, ղազ.՝ Семей, Semei, մինչև 2007 թվականը՝ Սեմիպալատինսկ[1][2], 1917-1920 թվականներին՝ Ալաշ-կալա (ղազ.՝ Алаш-қала, Alaş-qala), քաղաք Ղազախստանի արևելյան՝ սիբիրյան մասում, Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում, Իրտիշ գետի զույգ ափերին, Ալմաթիից մոտավորապես 1000 կիլոմետր դեպի հյուսիս, ռուսական Օմսկ քաղաքից 700 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ 2022 թվականից նորակազմ Աբայի մարզի վարչական կենտրոնն է։ 1782-ից մինչև 1997 թվականը ներառյալ եղել է Սեմիպալատինսկի մարզկենտրոնը։ Բուն քաղաքը, առանց նրան վարչականորեն ենթակա 14 գյուղական շրջանների, զբաղեցնում է 210, դրանց հետ միասին՝ 27.490 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 351.124[4]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեմեյ | |||
ռուս.՝ Семей | |||
| |||
Երկիր | Ղազախստան | ||
Հիմնադրված է | 1718 թ. | ||
Մակերես | 210 կմ² | ||
ԲԾՄ | 206 մետր | ||
Բնակչություն | ▲350 201 մարդ (2020) | ||
Ժամային գոտի | UTC+6 և Asia/Almaty? | ||
Հեռախոսային կոդ | +7 7222 | ||
Փոստային դասիչ | 070000–071411 | ||
Պաշտոնական կայք | gov.kz/memleket/entities/abay-semey(ղազախ.) | ||
| |||
Ղազախստանում Սեմեյը երկրի մշակութային մայրաքաղաքի համարում ունի[5][6], քանի որ ղազախական մշակույթի և արվեստի բազմաթիվ կարկառուն գործիչներ ծագումով այս քաղաքից են։ Սեմեյին շնորհվել է «Ղազախստանի պատմական կենտրոնի» հատուկ կարգավիճակ[5]։
Տնտեսության զարգացած ճյուղերից են մեքենաշինությունը, շինանյութերի, մորթու և կաշվեղենի, պահածոների արտադրությունը։