Սենդրոֆ Քոուֆաքս
From Wikipedia, the free encyclopedia
Սենդրոֆ «Սենդի» Քոուֆաքս (անգլ.՝ Sanford "Sandy" Koufax, [ˈkoʊfæks]; ծննդմամբ Սենդրոֆ Բրաուն (անգլ.՝ Sanford Braun), դեկտեմբերի 30, 1935(1935-12-30)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ձախլիկ փիթչեր, որն իր տասներկուամյա կարիերայի ընթացքում խաղացել է «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլի թիմում (նախկինում կոչվել է Բրուկլին Դոջերս), որտեղ նրան տվել են 32 համարը և որով այլևս ոչ ոք հանդես չի գալիս 1972 թվականից ի վեր։ Բեյսբոլի փառքի սրահում ներառվել է կարիերայի ավարտից հետո, 1972 թվականին՝ դառնալով լիգայի ամենաերիտասարդ նախկին խաղացողը, որն արժանացել է այդ պատվին (36 տարեկան և 20 օրական)[5]։
Սենդրոֆ Քոուֆաքս անգլ.՝ Sandy Koufax | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1935(1935-12-30)[1][2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Columbia University School of General Studies? և Լաֆայեթի ավագ դպրոց |
Մասնագիտություն | բեյսբոլիստ և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Sandy Koufax Վիքիպահեստում |
Քոուֆաքսի կարիերայի գագաթնակետը եղել է 1961 թվականից մինչև 1966 թվականը, երբ նա անընդմեջ խաղացել է վեց մրցաշրջան ամբողջությամբ։ 1966 թվականին, ընդամենը 30 տարեկանում, նա ստիպված է եղել թողնել պրոֆեսիոնալ կարիերան՝ արմնկային հոդի հոդաբորբի պատճառով, ինչը զրկել է խաղալու հնարավորությունից։ Քոուֆաքսը 1963 թվականի լիգայում համարվել է ամենաարժեքավոր խաղացողը. 1963, 1965 և 1966 թվականներին դարձել է Սան Յանգի մրցանակի դափնեկիր` բեյսբոլի պատմության մեջ դառնալով առաջին եռակի մրցանակակիրը[6]։ Յուրաքանչյուր մրցաշրջանում, երբ Քոուֆաքսը մրցանակ է ստացել, նա նաև արժանացել է ազգային լիգայի փիթչերի եռակի թագը` ցուցաբերելով հաղթանակների, սթրայք աութների և «ERA-յի» լավագույն արդյունք[7][8]։
Քոուֆաքսը դարձել է գլխավոր լիգայի առաջին մասնակիցը, որն անց է կացրել չորս խաղ առանց հիթերի (այդ թվում` ութերորդ «կատարյալ խաղը» պատմության մեջ, որում փիթչերը հաղթանակ է տարել` մրցակցի ոչ մի բազա բաց չթողնելով)։ Չնայած համեմատած կարճ կարիերային, Քոուֆաքսի սթրայք աութների ցուցանիշը 2,396 է, ինչի շնորհիվ նա յոթերորդ տեղում է փիթչերների ցանկում և երկրորդ տեղում՝ ձախլիկ փիթչերների ցանկում` Ուորրեն Շպանից հետո (2,583)։
Քոուֆաքսը աչքի ընկնող հրեա մարզիկնից մեկն է[9][10]։ 1956 թվականի Համաշխարհային շարքի առաջին խաղը համընկել է Յոմ Կիպուրի՝ հուդայականության ամենակարևոր տոներից մեկի հետ, և Քոուֆաքսը հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ։ Միջադեպը հանրային ուշադրության է արժանացել` որպես սոցիումի ճնշման և անձնական համոզմունքների հակասության օրինակ[11]։