Սեն-Բենեզե կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Սեն-Բենեզե կամուրջ (ֆր.՝ Pont Saint-Bénézet), հայտնի միջնադարյան կամուրջ, Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում։ Կամուրջը կառուցվել է Ռոն գետի վրա՝ 1177-1185 թվականներին։ Կամուրջը քանդվել է քառասուն տարի անց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ Ֆրանսիայի թագավոր Լուի VIII-ը պաշարեց Ավինյոն քաղաքը։ Վերակառուցվել է 22 քարե կամարներով։ Կամուրջը պահպանվել է շատ լավ, քանի որ կամարները պահում են այն, երբ Ռոնը հեղեղվում է։ Ի վերջո, 17-րդ դարի կեսին կամուրջը լքված էր։ Սուրբ Նիկոլայի մատուռը գտնվում է կամրջի երկրորդ կամարակալի մոտ՝ կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին, սակայն այն զգալիորեն փոփոխվել է։ Արևմտյան մասում գտնվող Ֆիլիպ լե Բելը աշտարակ նույնպես պահպանվել է։ Սեն-Բենեզեի պահպանված կամարները, Պապի պալատի և Ավինյոնի տաճարի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Սեն-Բենեզե կամուրջ ֆր.՝ Pont Saint-Bénézet | |
---|---|
Անունով | Bénézet of Avignon? |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Տեղանք | Ավինյոն[1][2] |
Տեսակ | կամարաձև կամուրջ և քարե կամուրջ |
Նյութ | քար |
Հատում է | Ռոն |
Ճարտարապետ | Jean de Tensanges? |
Երկարություն | 120 մետր և 920 մետր |
Լայնություն | 4 մետր |
Բացման տարեթիվ | 1185 |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] և Համաշխարհային ժառանգություն[3] |