Սերգեյ Ակսյոնով
Ղրիմի Հանրապետության ղեկավար (2014 թ-ից) / From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վալերիի Ակսյոնով (ուկրաիներեն՝ Сергій Валерійович Аксьонов, նոյեմբերի 26, 1972(1972-11-26), Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ Ղրիմի Հանրապետության ղեկավարը 2014 թվականի հոկտեմբերի 9-ից (Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը 2014 թվականի ապրիլի 14-ից հոկտեմբերի 9-ը)[2][3]։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ[4]։
Սերգեյ Ակսյոնով ռուս.՝ Серге́й Вале́рьевич Аксёнов | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան և Russian Unity? |
---|---|
Կրթություն՝ | Simferopol Higher Military-Political Construction School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 26, 1972(1972-11-26) (51 տարեկան) |
Ծննդավայր | Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան[1] և Ուկրաինա |
Ի ծնե անուն | ռուս.՝ Сергей Валерьевич Аксёнов |
Կայք՝ | rk.gov.ru |
Պարգևներ | |
Ղրիմի Հանրապետության Նախարարների Խորհրդի նախագահը 2014 թվականի մարտի 17-ից 2019 թվականի սեպտեմբերի 20-ը։ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Նախարարների Խորհրդի նախագահը փետրվարի 27-ից մինչև մարտի 17-ը[5]։ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր 2010 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2014 թվականի մարտի 17-ը[6]։ «Ռուսական միասնություն» համաուկրաինական կուսակցության նախագահ (2008-2014 թվականներ)։