Սերգեյ Բոնդարենկո
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո (ռուս.՝ Сергей Николаевич Бондаренко, նոյեմբերի 9, 1948(1948-11-09), Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, խաղացել է որպես կիսապաշտպան և պաշտպան։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1973)։ Երևանի ժողկրթբաժնի ֆուտբոլային դպրոցի սան է եղել։ ԽՍՀՄ առաջնությունում սկսել է հանդես գալ 1966 թվականից «Արաքս» Երևան ֆուտբոլային ակումբի կազմում (Կարգ "Բ")։ 1966 թվականի օգոստոսին տեղափոխվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»։ 1967 թվականից մինչև 1981 թվականը խաղացել է ակումբի հիմնական կազմում։ «Արարատում» խաղերի մասնակցությունների թվով ռեկորդակիր է (392 խաղ)։ «Արարատի» կազմում 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 թվականին՝ փոխչեմպիոն, 1973 և 1975 թվականներին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ Խաղացել է Խորհրդային Միության ֆուտբոլի օլիմպիական երիտասարդական հավաքականում (4 խաղ)։ 1980-ական թվականների վերջում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ղեկավարել է «Արարատ» մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցը (Լոս Անջելես)[1]։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո | |||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1948 (75 տարեկան) | |||||
Ծննդավայր | Սումի, ՈւԽՍՀ | |||||
Հասակ | 176 սմ | |||||
Քաշ | 68 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան, Պաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։