Սերգեյ Գալդունց
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Գալդունց (հունվարի 17, 1965(1965-01-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)[2], հայ շախմատիստ, գրոսմայստեր (2003)։
Սերգեյ Գուրգենի Գալդունց | |
---|---|
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1965(1965-01-17) (59 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու |
Կոչում | Գրոսմայստեր (2003) |
Առավելագույն վարկանիշ | 2514 (2001, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2503 |
ՖԻԴԵ համար | 316180 |
365chess | Sergey_Galdunts |
Chesstempo համար | 67676 |
ICCF համար | 67676 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1] |
Հայաստանի 1991 թվականի չեմպիոն[3]։ Հայաստանի երրորդ հավաքականի կազմում 1996-ին մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային` հանդես գալով երկրորդ խաղատախտակի վրա։ Անհատական պայքարում 12 հնարավորից վաստակելով 8 միավոր` զբաղեցրել է 9-րդ տեղը[4]` առաջին անգամ լրացնելով գրոսմայստերի նորմա։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[5]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[6]։
Լավագույն արդյունքները մրցաշարերում.
Թվական | Մրցաշարի անցկացման վայր | Զբաղեցրած տեղը |
---|---|---|
1991 | Վիսբադեն Գերմանիա | 1-ին |
1994 | Շվեբիշ Գմյունդ Գերմանիա | 1 - 3-րդ |
1994 | Վիսբադեն Գերմանիա | 2-րդ |
1997 | Բիշվիլիե Ֆրանսիա | 1-ին |
1998 | Բիշվիլլեր Ֆրանսիա | 2-րդ |
2000 | Բադ Վիլդբադ Գերմանիա | 2-րդ |
2000 | Սերֆերս Պարադիզ Ավստրալիա | 2 - 3-րդ |
2001 | Դարմշտադ Գերմանիա | 3 - 5-րդ |
2002 | Բադ Վիլդբադ Գերմանիա | 3-րդ |
2003 | Գրիսհայմ Գերմանիա | 3-րդ |
1998 թվականից բնակվում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը։