From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Հայկի Մատինյան (հունվարի 8, 1931[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 8, 2017, Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 , թղթակից անդամ՝ 1982 թվականից)[2]։
Սերգեյ Մատինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1931[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2017 (86 տարեկան) Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ, Թբիլիսիի պետական համալսարան, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Դյուքի համալսարան և Հարավային Կարոլինա նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան (1954)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1966) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից ապրում է ԱՄՆ-ում։
Աշխատանքները վերաբերում են թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։ Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչաբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը[3]։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.