From Wikipedia, the free encyclopedia
Սպասոկուկոցկի Սերգեյ Իվանովիչ (ռուս.՝ Серге́й Ива́нович Спасокуко́цкий, մայիսի 29 (հունիսի 10), 1870, Կոստրոմա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1943[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային վիրաբույժ։ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1942)։
Ծնվել է | մայիսի 29 (հունիսի 10), 1870 |
---|---|
Ծննդավայր | Կոստրոմա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1943[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահվան պատճառ | Լյարդի քաղցկեղ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գիտնական |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942) |
Աշխատավայր | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, Սարատովի համալսարան և National Research Center for Hematology? |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա |
Պարգևներ |
1893 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Եղել է Սմոլենսկի (1898 թվականից), Սարատովի (1909 թվականից) հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների, 1912 թվականից՝ Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժական կլինիկայի, 1926 թվականից՝ Մոսկվայի Պիրոգովի անվան 2-րդ բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ստամոքսաղիքային և թոքային վիրաբուժության, արյան փոխներարկման հարցերին։ Առաջարկել է վնասվածքային և վիրահատական շոկի բուժման, ստամոքսի քաղցկեղի և խոցային հիվանդության դեպքում (վիրահատական շոկի կանխարգելման նպատակով) բարակ աղիքի մեջ զոնդի միջոցով սննդային խառնուրդների ներմուծման մեթոդներ, գանգի հրազենային վիրավորումների ժամանակ՝ խուլ կար, վիրահատությունից առաջ վիրաբույժի ձեռքերի մշակման յուրահատուկ եղանակ և այլն։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1942)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.