Սերդոլիկ
From Wikipedia, the free encyclopedia
Սերդոլիկ, կամ կոռնելիան[2] կարմրադարչնագույն միներալ, սովորաբար օգտագործվում է որպես կիսաթանկարժեք քար։ Սերդոլիկի նման քար է սարդը, որը որպես կանոն ավելի կարծր է և ունի ավելի մուգ գույն, բայց նրանց միջև տարբերությունը հստակորեն որոշակի չէ, հաճախ այդ երկու անվանումները միմյանց փոխարինում են։ Եվ սերդոլիկը, և սարդը հանդիսանում են խալցեդոնի տարատեսակներ, որնը իր հերթին քվարցի տարատեսակ է։ Գույնը պայմանավորված է երկաթի օքսիդով, կարող է լինել բաց նարնջագույնից մինչև համարյա սև գույն։ Ավելի հաճախ հանդիպում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Սիբիրում և Գերմանիայում:
Արագ փաստեր Սերդոլիկ, Ընդհանուր ...
Սերդոլիկ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Խալցեդոնի տարատեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նույնականացում | |
Մոլեկուլային զանված | 60 գ/մոլ |
Գույն | Բաց դեղինից մինչև կարմրադարչնագույն |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Տրիգոնային |
Թերթականություն | Բացակայում է |
Բեկում | Անհարթ, դյուրաբեկ, կոնխոիդալ |
Մոոսի կարծրություն | 6 - 7 |
Փայլ | Ապակեփայլ, անփայլ, յուղափայլ, մետաքսափայլ |
Թափանցիկություն | Կիսաթափանցիկից անթափանց |
Ձգողականություն | 2.59 - 2.61 |
Պլեոքրոիզմ | Չունի |
Ծանոթագրություններ | [1] |
Ենթակատեգորիա | խալցեդոն և թանկարժեք քար |
Փակել