Սերենա Ուիլյամս
From Wikipedia, the free encyclopedia
Սերենա Ջամեկա Ուիլյամս (անգլ.՝ Serena Jameka Williams, սեպտեմբերի 26, 1981(1981-09-26)[4][5][6][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][7]) ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2010 թվականի հուլիսի 8-ին դարձել է թիվ 1 ռակետը և վերին հորիզոնականին վերադարձել 6 անգամ։ 2013 թվականի փետրվարի 18-ին կրկին դարձել է առաջին ռակետը՝ միաժամանակ դառնալով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պատմության ամենատարեց թիվ 1 ռակետը։
Սեռ | Իգական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Փալմ Բիչ Գարդենս, ԱՄՆ[1] և Քոմփթոն |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Փալմ Բիչ Գարդեն, Ֆլորիդա, ԱՄՆ |
Հասակ | 175[2] սմ |
Քաշ | 70 կգ |
Կարիերայի սկիզբ | 1995 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ռիչարդ Ուիլյամս (1994-) Պատրիկ Մուրատօղլու (2012-) |
Պարգևավճար, USD | $60,881,179 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 855–152[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հուլիսի 8 2002) |
Ներկայիս վարկանիշ | 1 (սեպտեմբերի 8, 2014) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | հաղթող (2003, 2005, 2007, 2009, 2010) |
Ֆրանսիա | հաղթող (2002, 2013) |
Ուիմբլդոն | հաղթող (2002, 2003, 2009, 2010, 2012) |
ԱՄՆ | հաղթող (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 190–34[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (հունիսի 7 2010) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | եզրափակիչ (1999) |
Ֆրանսիա | եզրափակիչ (1998) |
Ուիմբլդոն | հաղթող (1998) |
ԱՄՆ | հաղթող (1998) |
serenawilliams.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2014 թ. սեպտեմբեր |
Olympic medal record | ||
---|---|---|
Կանանց թենիս | ||
Ներկայացնում էր՝ | ||
Ոսկի | 2000 Սիդնեյ | Զուգախաղ |
Ոսկի | 2008 Պեկին | Զուգախաղ |
Ոսկի | 2012 Լոնդոն | Մենախաղ |
Ոսկի | 2012 Լոնդոն | Զուգախաղ |
Սերենա Ուիլյամսը նաև ամենաշատ գումար վաստակած կին թենիսիստն է և կանանց շարքում առաջինն է, ում պարգևավճարները գերազանցել են 50 միլիոն դոլարը[8]։
Գործող թե կին, թե տղամարդ թենիսիստների շարքում Ս. Ուիլյամսն ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոսներ նվաճած մարզիկն է՝ մենախաղի, զուգախաղի և խառը զուգախաղի ընդհանուր ցուցանիշով։ Նա 33 մեյջոր է հաղթել՝ 18 մենախաղում, 13 զուգախաղում, 2 խառը զուգախաղում։
Մենախաղում նվաճած Մեծ սաղավարտի տիտղոսների թվով նա 4-րդն է կանանց թենիսի պատմության ընթացքում։ Ամերիկացի թենիսիստուհին իր քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ զուգախաղում Մեծ սաղավարտի 13 տիտղոս է նվաճել՝ չկրելով ոչ մի պարտություն[9][10]։ Սերենա Ուիլյամսը նաև քառակի օլիմպիական չեմպիոն է, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է։