Բուդդա
բուդդիզմի հիմնադիր / From Wikipedia, the free encyclopedia
Գաութամա Բուդդա (ոչ վաղ քան մ.թ.ա. 7-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 5-րդ դար, Լումբինի, Շաքյա - ոչ վաղ քան մ.թ.ա. 6-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 4-րդ դար, Քուշինագար, Malla), հայտնի նաև որպես Սիդհարթա Գաութամա [sid̪ːʱɑːrt̪ʰə gəut̪əmə], Շակյամունի Բուդդա[1] կամ պարզապես Բուդդա՝ պայմանավորված բառի մեջ ճգնավորի (սրամանա) և իմաստունի[2] իմաստային երանգավորումով, որի վրա էլ հիմնված են Բուդդիզմի ուսմունքները[3]։ Ենթադրվում է, որ Բուդդան հիմնականում ապրել և ուսուցանել է հնագույն Հնդկաստանի արևելյան մասում մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած ժամանակահատվածում[4]։
Բուդդա | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ.թ.ա. 7-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 5-րդ դար |
Ծննդավայր | Լումբինի, Շաքյա |
Մահացել է | ոչ վաղ քան մ.թ.ա. 6-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 4-րդ դար |
Մահվան վայր | Քուշինագար, Malla |
Քաղաքացիություն | Շաքյա |
Կրոն | բուդդայականություն |
Ազդվել է | Dīpankara Buddha? |
Մասնագիտություն | բհիկու, փիլիսոփա, կրոնների հիմնադիր, կրոնական առաջնորդ, գրող, սոցիալական բարեփոխիչ, հոգևոր ուսուցիչ, հոգեբույժ, հոգեբան և քարոզիչ |
Ամուսին | Յաշոդհարա |
Ծնողներ | հայր՝ Շուդդհոդանա, մայր՝ Maya? |
Երեխաներ | Ռահուլա |
Shakyamuni Buddha Վիքիպահեստում |
Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության միջև առկա Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ։ Հետագայում նա դասավանդել է արևելյան Հնդկաստանի այլ շրջաններում, ինչպես օրինակ՝ Մագադհայում և Քոսալայում [5][6]։
Գաութաման Բուդդայականության գլխավոր կերպարն է։ Բուդդայականության մեջ նա ունի լուսավորյալ ուսուցչի հռչակ, մեկը, ով հասել է Բուդդայության լիակատար աստիճանին, սփռել է իր խոհերը՝ օգնելու զգացական էակներին՝ վերջակետ դնելու վերածնությանը և տառապանքին։
Բուդդիստները հարում են այն կարծիքին, որ Բուդդայի կյանքի վերաբերյալ տեղեկություններ, զրույցներ և վանական կանոններ ամբողջապես ամփոփվել են միայն վերջինիս մահվանից հետո և այդպես պահպանվել են նրա հետևորդների հիշողության մեջ։ Նրան վերաբերող ուսմունքների տարբեր հավաքածուներ փոխանցվել են խոսքային ավանդույթի եղանակով և առաջին անգամ գրի են առնվել մոտավորապես 400 տարի անց։