Սլովակիայի ազգային պարկեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սլովակիայի ազգային պարկերի համակարգը ներառում է ինը պարկ։ Ազգային պարկերը բնության պահպանվող տարածքների ու օբյեկտների մի մասն են. դրանք վերահսկվում են շրջակա միջավայրի պահպանության նախարարության կողմից և ներառում են հետևյալ կատեգորիաները.
- Ազգային պարկ (սլովակ.՝ Národný park, կրճատ՝ NP)
- Պահպանվող լանդշաֆտային շրջան (Chránená krajinná oblasť, CHKO)
- Բնության ազգային արգելոց (Národná prírodná rezervácia, NPR)
- Բնության արգելոց (Prírodná rezervácia, PR)
- Բնության ազգային հուշարձան (Národná prírodná pamiatka, NPP)
- Բնության հուշարձան (Prírodná pamiatka, PP)
- Պահպանվող տարածք (Chránený areál, CHA)
- Պեյզաժի պահպանվող տարր (Chránený krajinný prvok, CHKP)
- Թռչունների ձմեռման պահպանվող տարածք (Chránené vtáčie územie, CHVÚ)
- Պահպանվող ծառ (Chránený strom, CHS)