Սխալների կատակերգություն
From Wikipedia, the free encyclopedia
Սխալների կատակերգություն (անգլ.՝ The Comedy of Errors), Ուիլյամ Շեքսպիրի վաղ ժամանակների կատակերգություններից մեկը։ Հեղինակի կյանքի օրոք այն չի հրատարակվել և առաջին անգամ հրատարակվել է հետմահու ֆոլիոյում։ Հայտնի է, որ կատակերգությունը բեմում գնում է արդեն մինչ 1594 թվականը։ Պիեսի տեքստը գրողի ստեղծագործությունների հետազոտողներին թույլ է տալիս ենթադրել, որ այն գրվել է մոտ 1591 թվականին։
Արագ փաստեր Սխալների կատակերգություն անգլ.՝ The Comedy of Errors, Տեսակ ...
Սխալների կատակերգություն անգլ.՝ The Comedy of Errors | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Երկիր | Անգլիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1591 թվական |
Տեսարան | Հունաստան |
Հրատարակվել է | 1734 |
The Comedy of Errors |
Փակել
«Սխալների կատակերգությունը» գրողի ամենակարճ պիեսներից մեկն է (1777 տող) և միակը (բացառությամբ «Փոթորիկ»-ի) վերագրվում է «դասականներին»։ Նրանում պահպանվում է ժամանակի միասնությունը՝ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում և, ընդհանրացված իմաստով, վայրի միասնությունը՝ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ քաղաքում։