From Wikipedia, the free encyclopedia
Սմարանդա Գեորգիու (ռումիներեն՝ Smaranda Gheorghiu, գրական կեղծանունը՝ Մայքա Ամարա [Maica Smara], հոկտեմբերի 5, 1857, Տըրգովիշտե, Ռումինիա - հունվարի 26, 1944, Բուխարեստ, Ռումինիա), ռումին գրող, հասարակական գործիչ։
Սմարանդա Գեորգիու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1857 |
Ծննդավայր | Տըրգովիշտե, Ռումինիա |
Վախճանվել է | հունվարի 26, 1944 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Գրական ուղղություններ | Ֆեմինիզմ |
Maica Smara Վիքիպահեստում |
Գրել է դաստիարակչական բնույթի գործեր՝ «Հոր աղջիկը» (1912), «Մոր տղան» (1920)։ Հայտնի է «Բանաստեղծություններ» (1888), «Տառապանքի գրչից» (1888 թ.), «Նովելներ» (1890), «Կնոջ իմաստությունը» (1896), «Անցյալի սիմֆոնիաներ» (1927) գործերով։ Մասնակցել է Խաղաղության համաշխարհային ժողովին (1900)։ Ծանոթացել է հայ ժողովրդի անցյալին, այցելել Վենետիկի Մխիթարյաններին և հայկական այլ կենտրոններ։ Գեորգիուի «Լաց մի՝ լինի, Հայաստան ...» բանաստեղծությունը բողոք է հայ ժողովրդի ջարդարարների դեմ։ Երկար տարիներ աշխատակցել է ոումինական «Արարատ» հայագիտական հանդեսին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմարանդա Գեորգիու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 16)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.