From Wikipedia, the free encyclopedia
Սոճի, շամի (լատին․՝ Pínus), սոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնատերև ծառ, հազվադեպ՝ թուփ։
Սոճի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Pteridobiotina |
Վերնաբաժին | Cycadophytanae |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ցեղ | Սոճի (Pinus) L., 1753 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
1,5-5 մ, երբեմն՝ մինչև 75 մ բարձրությամբ ուղղաձիգ խորը գնացող հզոր առանցքային արմատային համակարգով, կողմնային ճյուղավորումներով, լուսասեր բույս է։ Մատղաշ սոճու սաղարթը կոնաձև է, հասունինը՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Բարակ շերտով անջատվող կեղևը գորշ է կամ կարմրաթուխ։ 2-5-ական փնջերով, եռանիստ, կլորավուն, կանաչ կամ կապտագորշ, 2 և ավելի տարի պահպանվող տերևները ասեղնաձև են։ Կոների երկարությունը 3-10 սմ է, տրամագիծը՝ 2,5-8 սմ, հյուսիսամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 սմ։ Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ ցամաքեցված հողերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում։
Հայտնի է սոճու մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի անտառային գոտում, հազվադեպ՝ Հյուսիսային կիսագնդի արևադարձային գոտու լեռներում։ Հայաստանի հյուսիսային շրջաններում (1000-1850 մ բարձրություններում) աճում է 1 վայրի տեսակ՝ Կոխի սոճին։ Անտառամշակույթներում, դենդրոպարկերում և բուսաբանական այգիներում տարածված է շուրջ 13 տեսակ՝ Ղրիմի, սովորական, Բանքսի և այլն։
Բուժական նպատակներով օգտագործում են երիտասարդ ասեղնատերևները, բողբոջները, խեժն ու երիտասարդ կոները։ Խեժից ստանում են կուպր, սկիպիդար, որոնք տարբեր քսուքների կազմում կիրառում են ռևմատիզմի, հոդատապի, բրոնխների, թոքերի բորբոքումների, որոշ վերքերի և մաշկային հիվանդությունների բուժման համար[1]։
Pinus koraiensis
երիտասարդ կոներ
Կոներ
Սոճու ճյուղերը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.