Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստների բանվորական կուսակցություն (ռուս.՝ Российская социалистическая рабочая партия интернационалистов), ձախ մենշևիկյան քաղաքական կուսակցություն Ռուսաստանում, որ հիմնադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918)։ Միավորել է նախապատերազմյան ռուս սոցիալ-դեմոկրատների։
Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադիր | Բորիս Ավիլով, Վլադիմիր Բազարով, Վյաչեսլավ Վոլգին, Վացիլի Դեսնիցկի և Նիկոլայ Սուխանով |
Հիմնադրված | 1919 թ. |
Լուծարված | 1920 |
Գաղափարախոսություն | դեմոկրատական սոցիալիզմ |
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո իրենց «ֆրակցիաներից դուրս սոցիալ-դեմոկրատներ» անվանվող սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստները, համախմբվելով «Նովայա ժիզն» (ռուս.՝ «Новая жизнь») թերթի շուրջը[1][2], ձգտում էին բոլշևիկներին հաշտեցնել մենշևիկների հետ՝ նրանց մեկ կուսակցության ներքո միավորելի ճանապարհով։ Կուսակցության անդամները չնայած քննադատաբար էին վերաբերվում բոլշևիկյան մարտավարությանը, այնուամենայնիվ շարունակում էին սատարել խորհրդային կառավարությանը
Խորհրդային պատմագրությունը կուսակցությանը պիտակում էր որպես «ծայրահեղ ձախական մանր բուրժուազիայի ներկայացուցիչ», պնդելով, որ կուսակցությունը հակասական դիրքորոշում ուներ սոցիալիստական կառավարություն կազմավորելու հարցում և միաժամանակ մերժում էր զինված ապստամբության գաղափարը[1]։