մզկիթ From Wikipedia, the free encyclopedia
Սուլթան Հասանի մզկիթ (արաբ․՝ جامع السلطان حسن), համարվում է ոճային ամենակոմպակտ և ընդհանրացված հուշարձանը ողջ Կահիրեում։ Սա մամլուքյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։ Շինությունը կառուցվել է սուլթան Հասան իբն ալ-Նասիր Մուհամմադ Կալաունի կողմից 1356 թվականին, որպեսզի այն դառնա մզկիթ ու կրոնական դպրոց բոլոր չորս սուննի իրավական դպրոցների համար (շաֆիտներ, մալիքիներ, հանաֆիներ և հանբալներ).
Սուլթան Հասանի մզկիթ արաբ․՝ جامع السلطان حسن | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Եգիպտոս |
Վարչատարածք | Կահիրե |
Մասն է | Իսլամական Կահիրե |
Հիմնվել է | 1363 |
Կառուցման սկիզբ | 1356 |
Կառուցման ավարտ | 1362 |
Ճյուղ/ավանդույթ | Սունիական |
Կարգավիճակ | գործող |
Ճարտարապետություն | |
Ոճ | իսլամական ճարտարապետություն |
Գմբեթ | 1 |
Մինարեթներ | 2 |
Շինանյութ | շթաքար, աղյուս, փայտ, մարմար |
Շինարարությունը սկսվել է 1356 թվականին և ավարտվել է վեց տարի անց՝ 1362 թվականին։ Մինարեթների մեկն ավերվել է շինարարության ժամանակ, որի արդյունքում մահացել են մեդրեսի հարյուրավոր աշակերտներ[1]։ Պետությունը կարող էր ֆինանսավորել այդքան խոշոր շինարարության համար, չնայած ժանտախտի զորհերին։
Սուլթանը սպանվել է նախքան մզկիթի կառուցման ավարտը։ Դամբարանում, որը նախատեսված էր սուլթան Հասանի համար, նրա փոխարեն թաղել են նրա երկու որդիներին։
Շինության ճակատամասը ունի 76 մետր երկարություն և 36 մետր բարձրություն։ Քիվերը, մուտքի դուռը, դամբարանը և մոնումենտալ սանդուղքը հատկապես նշանավոր են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.