Սուրբ Գալլի վանքի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Գալլի վանքի գրադարան (գերմ.՝ Stiftsbibliothek St. Gallen), ամենահին գրադարանը Շվեյցարիայում։ Հիմնադրվել է Սուրբ Գալլի վանքի առաջին աբբայի՝ Սուրբ Օտմարի կողմից VIII դարի սկզբում։ Սանկտ Գալլենյան վանքի գրադարանը համարվում է Եվրոպայի հնագույն գրքերի և ձեռագրերի ամենանշանավոր պահոցներից մեկը[4][5]։
Երկիր | Շվեյցարիա[1][2] |
---|---|
Տեսակ | monastic library?, պատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և արխիվ |
Տեղադրություն | Սանկտ Գալլեն[1][2] |
Հասցե | Klosterhof 6d[3] |
Այլ տվյալներ | |
Կայք | stiftsbibliothek.ch |
Գրադարանը պարունակում է 2100 ձեռագիր, որոնք թվագրվում են VIII-XV դարերին, (օրինակ՝ «Նիբելունգների երգը» ձեռագիրը) և 1650 ինկունաբուլներ։ Գրադարանի ֆոնդերում պահվում է մոտ 160 հազար օրինակ գիրք։ Գրադարանը բաց է հանրային այցերի համար։ Մինչև 1900 թվականը հրատարակված գրքերը սպասարկվում են հատուկ ընթերցասրահում։ Գրադարանի գլխավոր սրահը կառուցված է ռոկոկո ոճով[6][7]։
1983 թվականին գրադարանը Սուրբ Գալլի վանքի հետ միասին ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ XX դարում գրադարանի առավել արժեքավոր երաժշտական ձեռագրերը տպագրվել են ֆաքսիմիլային եղանակով (հատկապես Paléographie musicale սերիայում)։
1990-ական թվականներին բացվել է վիրտուալ գրադարան, որտեղ թվայնացվել են կարևորագույն ձեռագրերը։