Սուրբ Հրեշտակի ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Հրեշտակի ամրոց (իտալ.՝ Castel Sant'Angelo), որը տեղակայված է Հռոմում, իրենից ներկայացնում է մեծագույն ճարտարապետական հուշարձան, որն իր մեջ կրում է քրիստոնեական կայսրության հիմնադրման պատմության գաղտնիքները։ Սուրբ Հրեշտակի ամրոցը սկզբնապես եղել է դամբարան, այնուհետև ամրոց, իսկ հետո անձամբ Հռոմի պապերի նստավայր և հանդիսանում էր նրանց թանկարժեք իրերի գանձարան և, միևնույն ժամանակ, բանտ, իսկ այսօր այն հանդիսանում է ճարտապետական հուշարձան՝ Ռազմա-պատմական թանգարան, ամենաայցելվողներից մեկը Իտալիայում։
Սուրբ Հրեշտակի ամրոց իտալ.՝ Castel Sant'Angelo | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | թանգարան, քառանկյուն ամրոց, roman mausoleum? և դամբարան |
Տեղագրություն | Հռոմ |
Հասցե | Lungotevere Castello, 50[1] և Лунготевере Кастело, 50 |
Վարչական միավոր | Roma Capitale?[1] |
Գտնվում է ափին | Տիբեր |
Երկիր | Իտալիա |
Կառուցված | 135 (135)-139 (139) |
Կառուցող | Կայսր Հադրիանոս |
Ճարտարապետ | Decriannus?[2] |
Անվանված է | Միքայել Հրեշտակապետ |
Բացման օր | 1906 |
Ընթացիկ վիճակ | Ռազմա-պատմական թանգարան |
Ընթացիկ սեփականատեր | Հադրիանոս |
Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ |
Կայք | castelsantangelo.beniculturali.it և castelsantangelo.com(իտալ.) |
Castel Sant'Angelo (Rome) Վիքիպահեստում |
Սուրբ Հրեշտակի ամրոցը տեղադրված է հետևյալ հասցեով. Italia, Roma, Lungotevere Castello – 50։ Այնտեղ կարելի է հասնել մետրոյով, մինչև Lepanto կամ Ottaviano-San Pietro կայարանները, կամ այդ ուղղությամբ գնացող ավտոբուսով։ Մուտքի տոմսի արժեքը կազմում է 10,50 եվրո։ Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի։ Զբոսաշրջիկները կարող են տեսնել Կլիմենտ VII-ի սրահը, գաղտնի արխիվը, Պավել IV-ի լոջիան, պապական հարկաբաժինը, թանկարժեք իրերի սրահը, Պավել III-ի լոջիան, Ալեքսանդր VI-ի բակը և ևս ավելի քան 50 սենյակներ, որոնք կազմում են իրական անանցանելի լաբիրինթոս։