Սուրբ Վարդան եկեղեցի (Կիսլովոդսկ)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Վարդան եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տաճարի հոգևոր հայրն է տեր Սարգիս քահանա Պողոսյանը[1]։ Տաճարը գտնվում է Կիսլովոդսկի ամենաբարձր բլուրներից մեկի վրա։ Տաճարից արևելք Ջինալյան լեռնաշղթայի լեռներն են՝ նրա Կաբան-գորա և Փոքր Սեդլո գագաթներով[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան եկեղեցի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սուրբ Վարդան եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Վարդան եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կիսլովոդսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ և Հարավային Ռուսաստանի թեմ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն և cross-in-square? |
Armenian Church, Kislovodsk Վիքիպահեստում | |
surb-vardan.ru |
Փակել
Սուրբ Վարդան եկեղեցու շինարարությունը սկսվել է 1992 թվականին[3]։ 1997 թվականին[2] այն օծվել է Գարեգին Ա կաթողիկոսի կողմից՝ ի պատիվ սուրբ Վարդան Մամիկոնյանի, որն Ավարայրի ճակատամարտում պաշտպանում էր քրիստոնեական հավատքը։ Տաճարը կառուցվել է հայկական հնագույն տաճարային ճարտարապետության ոճով։
Հասցեն՝ Ստավրոպոլի երկրամաս, ք. Կիսլովոդսկ, Կուտուզովի փողոց, 107բ[4]։