Սուրեն Մանուկյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրեն Մանուկյան.

Սուրեն Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրեն Մանուկյան
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 21, 1985(1985-01-21) (35 տարեկան)
Ծննդավայր Իջևան, Հայաստան
Հայր Սերժիկ Մանուկյան

Սուրեն Սերժիկի Մանուկյան (հունվարի 21, 1985(1985-01-21), Իջևան, Հայաստան), հայ պատմաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ, «ՀՅԴ» խմբակցություն)[1]:

2003 թվականից Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է[1]:

Կենսագրություն

Ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Իջևանում: 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում[1]:

Կրթություն

2005 թվականին ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը: 2007 թվականին ավարտել է Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի «ՀՀ բանկային համակարգ» ներածական եռամսյա ուսումնական ծրագիրը: 2016 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարման բաժնի մագիստրատուրան: Մասնագիտությամբ՝ պատմաբան է, պետական և մունիցիպալ կառավարման մասնագետ[1]:

Աշխատանքային գործունեություն

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]:

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրեն Մանուկյան
Listen to this article