Սվետլանա Եվգենևնա Սավիցկայա (օգոստոսի 8, 1948(1948-08-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1982-1984), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970)։
Արագ փաստեր Սվետլանա Սավիցկայա ռուս.՝ Светла́на Сави́цкая, Ծնվել է ...
Սվետլանա Սավիցկայա
ռուս.՝ Светла́на Сави́цкая |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 8, 1948(1948-08-08)[1] (75 տարեկան) |
---|
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
---|
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1972) և Kaluga aviation school? (1971) |
---|
Կոչում | դոցենտ |
---|
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
---|
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, գրող, ճանապարհորդ հետազոտող, փորձարկիչ օդաչու, համալսարանի դասախոս և Պետական Դումայի անդամ |
---|
Աշխատավայր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, Գերագույն խորհուրդ և Պետական դումա |
---|
Ծնողներ | հայր՝ Yevgeny Savitsky? |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ |
---|
Կուսակցություն | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | օդային և տիեզերական ակադեմիա, 7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումա, 4th State Duma of the Russian Federation?, 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation? |
---|
Ստորագրություն
|
Svetlana Savitskaya Վիքիպահեստում |
Փակել
1970 թվականին եղել է աշխարհի բարձրագույն պիլոտաժի բացարձակ չեմպիոնուհին։ Սահմանել է պարաշյուտով թռիչքի 3 և ռեակտիվ ինքնաթիռներով 9 համաշխարհային ռեկորդներ։ Ավարտել է Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը (1972)։ 1982 թվականի օգոստտոսի 19-27-ին, Լեոնիդ Պոպովի և Ալեքսանդր Սերեբրովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-7» տիեզերանավով՝ դառնալով երկրորդ կինը տիեզերքում, Վալենտինա Տերեշկովայից հետո։ Օգոստոսի 20-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-7» «Սոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև)։ 1984 թվականի հուլիսին «Սոյուզ Տ-12» տիեզերանավով կատարել է երկրորդ տիեզերական թռիչքը, որի ժամանակ դուրս է եկել բաց տիեզերք։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի Ոսկե մեդալով։