Ստալակտիտներ
From Wikipedia, the free encyclopedia
Ստալակտիտներ, շթաքար (հուն․՝ Σταλακτίτης - հոսանքանստվածք կաթիլով), հոսանստվածքային (հաճախ կրաքարային) գոյացումներ են, որոնք սառցալեզվակների, սանրի, խողովակաձև, ծոպերի և դրանց նման տեսքերով կախվում են քարայրների առաստաղներից։ Առաջանում են կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից։ Երբեմն հանդիպում են գիպսային և աղային ստալակտիտներ։