Ստավրոպոլ
From Wikipedia, the free encyclopedia
Ստավրոպոլ (ռուս.՝ Ставрополь, հուն․՝ σταυρός — «խաչ», πόλις — «քաղաք» բառերից[4]), քաղաք Ռուսաստանի Դաշնության հարավային մասում, Ստավրոպոլի երկրամասի վարչական կենտրոնը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստավրոպոլ | |||||
ռուս.՝ Ставрополь | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Ստավրոպոլի երկրամասՍտավրոպոլի երկրամաս | ||||
Քաղաքային օկրուգ | Ստավրոպոլի քաղաքային օկրուգ | ||||
Ներքին բաժանում | Հոկտեմբերյան շրջան, Արդյունաբերական շրջան և Լենինի շրջան | ||||
Քաղաքապետ | Անդրե Խասանովիչ[1] | ||||
Հիմնադրված է | 1777 թ. | ||||
Մակերես | 276,689[2] կմ² | ||||
ԲԾՄ | 620 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Բարեխառն ցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 419816 մարդ (2014) | ||||
Խտություն | 1517,28 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր, ուկրաինացիներ և ուրիշներ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն և այլ դավանանքներ | ||||
Տեղաբնականուն | ստավրոպոլցի[3] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +7 865-2 | ||||
Փոստային դասիչ | 355000-355099 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 26,126 | ||||
Պաշտոնական կայք | ставрополь.рф | ||||
| |||||
Փակել
Գրյուշովի խուտորի հետ կազմավորում է Ստավրոպոլի քաղաքային օկրուգը։
Մշակութային, գործարար և արդյունաբերական կենտրոն է։ Հյուսիսային Կովկասի խոշոր քաղաքներից մեկն է։ Ստավրոպոլի հեռավորությունը Մոսկվայից 1410 կմ է։
Հիմնադրվել է 1777 թվականին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1785 թվականին։ Մինչև 1935 թվականը՝ Կովկասյան Ստավրոպոլ, իսկ 1935-1943 թվականներին՝ Վորոշիլովսկի։ 1918 թվականին հռչակվել է Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք։