հայ խորհրդային քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Պողոսի Ղամբարյան (հունիսի 6, 1879[1], Կոջոր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քիմիկոս, խորհրդահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։ Քիմիական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1926), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1944)[2], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
Ստեփան Ղամբարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1879[1] Կոջոր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 7, 1948[1] (68 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Երևան[1] |
Բնակության վայր(եր) | Գերմանական կայսրություն[1], Բաքու[1], Թբիլիսի[1], Երևան[1], Սեմիպալատինսկի մարզ[1] և Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ԱրմՖԱՆ[1] |
Անդամակցություն | ԱրմՖԱՆ[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1937) |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Մարիա Ղամբարյան |
Պետրոս Ղամբարյանի եղբայրը։ Մարիա Ղամբարյանի հայրը։
Ստեփան Ղամբարյանը ծնվել է 1879 թվականի հունիսի 23-ին, Կոջոր ավանում (Թիֆլիսի մերձակայքում), ծառայողի ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան, ապա սովորել Մյունխենի, Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում (1899-1906)։ 1907-1911 թվականներին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի (Ստրասբուրգ), Վիլշտետերի, Վիլանդի (Մյունխեն) և Բյուխների (Բեռլին) հետ, 1911-1914 թվականներին Բաքվի ռուսական տեխնիկական ընկերության քիմիայի, 1914-1920 թվականներին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920 թվականին Ղամբարյանը հրավիրվել է Երևան, հիմնադրել և ղեկավարել Երևանի համալսարանի, պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների օրգանական քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղամբարյանը քիմիական պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է Հայաստանում։ 1935-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգանական քիմիայի բաժնի վարիչ։ 1938-1944 թվականներին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Ստեփան Ղամբարյանը մահացել է 1948 թվականի մարտի 7-ին, Մոսկվայում, թաղված է Երևանում։
Անհիմն բռնադատվել է և աքսորվել (1938), հետագայում (1944) արդարացվել[3]։
Ղամբարյանը առաջիններից էր, որ զբաղվեց օրգանական նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն 0-0 կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ (1905-1907)։ N - արիլ- N-ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ (1909)։ Ղամբարյանը հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետազոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղամբարյանը հաստատեց, որ տեղի է ունենում N-N կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ- հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց նա Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով (քացախաթթվի, պլաստմասսաների, քլոր պարունակող օրգանական լուծիչների, գյուղատնտեսական կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը և այլն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղամբարյանի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգանական քիմիայի հետագա զարգացման հիմքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.