Ստորագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ստորագրություն, որևէ անձի անվան, մականվան, նշանների ձեռագիր պատկերումն է, որի միջոցով տվյալ անձը հաստատում է ինքնությունը։ Ստորագրությունները բազմազան են և յուրահատուկ։ Լավ ստորագրությունը դժվար կեղծվող է, հեղինակի կողմից կրկնապատկման ենթակա, ճանաչելի և արագ գրվող։
Տարբեր երկրներում ստորագրության իրավական բնորոշումն ու հեղինակային իրավունքով պաշտպանվածության աստիճանները տարբերվում են։ Օրինակ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ֊ում ստորագրության տեսքը կարող է պաշտպանված լինել հեղինակային իրավունքով, բայց ոչ ստորագրությունը կազմող բաղադրիչները[2][3][4]։ Համացանցի ի հայտ գալով, ստորագրություն հասկացությունը մտավ նաև թվային դաշտ։ Օրինակ առցանց հանրագիտարան Վիքիպեդիայում գրանցված մասնակիցները քննարկման էջերում ստորագրում են իրենց կեղծանուններով։ Հայտնի անձանց ստորագրությունները (ինքնագիր) արժեքավոր են և կազմում են հավաքածուներ։