Ստրկություն
համակարգ, որտեղ մարդիկ համարվում են սեփականություն, որը կարող է գնվել կամ վաճառվել, և որոնք հարկադիր աշխատում են / From Wikipedia, the free encyclopedia
Ստրկություն, պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հիմնվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։ Ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։