հայ թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Սրապիոն Հեքիմյան (օգոստոսի 16, 1832[1], Կոստանդնուպոլիս[1] - մարտի 7, 1892[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ դրամատուրգ, թատերական-մշակութային գործիչ։
Սրապիոն Հեքիմյան արմտ. հայ.՝ Սրապիոն Հէքիմեան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1832[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Վախճանվել է | մարտի 7, 1892[1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] |
Սրապիոն Հեքիմյան Վիքիդարանում |
Սովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ։ Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները։ 1856 թվականին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն։ Գլխավոր դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբելյանը)։ Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.