ՎԿ
From Wikipedia, the free encyclopedia
ՎԿ[2] (ռուս.՝ ВКонтакте, բառացի՝ կապի մեջ) (միջազգային անվանումը VK), Ռուսաստանի խոշորագույն սոցիալական ցանցն է, երկրորդ սոցիալական ցանցը՝ Բելառուսիայում, երրորդը՝ Ուկրաինայում, տասներկուերորդը՝ Հայաստանում և 60-րդը՝ ամբողջ աշխարհում[3]։ 2012 թվականի դրությամբ կայքի օրական այցելուների թիվը հասնում է 38 միլիոնի[4][5][6]։
Կայքի ռեյտինգը համաձայն alexa.com-ի 2012 թ. նոյեմբերի դրությամբ[3] | |
---|---|
Երկիր | Տեղ |
Բելառուս | 1 |
Ռուսաստան | 2 |
Ուկրաինա | 3 |
Ղազախստան | 5 |
Մոլդովա | 9 |
Հայաստան | 12 |
Ուզբեկստան | 15 |
Ադրբեջան | 15 |
Իսպանիա | 106 |
Իտալիա | 289 |
Գերմանիա | 271 |
ԱՄՆ | 610 |
ՎԿ | |
---|---|
vk.com | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք, հոսքային երաժշտական ծառայություն և առցանց համայնք |
Երկիր | Ռուսաստան |
Շտաբ կայան | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Սեփականատեր | VK |
Հեղինակ | Պավել Դուրով |
Բացված | հոկտեմբերի 10, 2006[1] |
Vkontakte Վիքիպահեստում |
Կայքը հասանելի է տարբեր լեզուներով, ավելի հայտնի է ռուսախոս օգտատերերի շրջանում։ «ՎԿոնտակտը» թույլ է տալիս օգտվողներին ուղարկել նամակներ, ստեղծել խմբեր, հանրային էջեր և միջոցառումներ, փոխանակել լուսանկարներ, աուդիո ձայնագրություններ, տեսանյութեր, թեգեր, ինչպես նաև խաղալ բրաուզերային խաղեր։
2006 թվականի հոկտեմբերի 10-ին մեկնարկել է, սկզբից սոցիալական ցանցի որակների ռեսուրսները ստեղծվել են ուսանողների և ռուսական համալսարանների շրջանավարտների համար[7], ավելի ուշ այն կոչվել է «ցանցում ժամանակակից, արագ և գեղագիտական հաղորդակցության միջոց»[2]։ 2017 թվականի հունվարի տվյալներով օրական միջին լսարանը հասավ 87 714 854 այցելուների[8], գրանցումը հասել է ավելի քան 410 միլիոն օգտվողների[9]։ Ըստ SimilarWeb-ի տվյալների «ՎԿոնտակտը» աշխարհի 4 ամենահայտնի կայքերից մեկն է[10]։
Գրասենյակները գտնվում են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Կիևում[2]։ 2017 թվականի փետրվարին «ՎԿոնտակտի» գլխավոր տնօրեն դարձավ Անդրեյ Ռոգոզովը։