Վագներ խմբի ապստամբություն
23/24 թվականների ներքին ռուսական սրացում եւ ապակայունացում: 2023 թվականի հունիսի / From Wikipedia, the free encyclopedia
Վագներ խմբի ապստամբություն կամ Եվգենի Պրիգոժինի ապստամբություն, Ուկրաինա ռուսական ներխուժմանը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբություն, որը սկսվել է 2023 թվականի հունիսի 23- ին Եվգենի Պրիգոժինի ղեկավարած հայտարարություններով, ուղղված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դեմ, ինչը ռուսական իշխանությունները որակել են որպես զինված ապստամբության փորձ[1][2]։ Ապստամբությունն ավարտվել է հունիսի 24-ին[3]։
Թվական | հունիսի 23-24 2023 |
---|---|
Մասն է | Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա |
Վայր | Ռուսաստան |
Կոչվել է (անունով) | Վագներ խմբավորում |
Հակառակորդներ | |
Վագների խումբ | Ռուսաստանի նախագահ ՌՌԴ ՊՆ • ՌԴ զինված ուժեր |
Հրամանատարներ | |
Եվգենի Պրիգոժին | Վլադիմիր Պուտին Սերգեյ Շոյգու |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
2023 թվականի հունիսի 23-ին Պրիգոժինը հայտարարել է, որ ռուս զինվորականները հրթիռային հարձակում են իրականացրել Վագներ ՄՌԿ-ի թիկունքային ճամբարների վրա։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը և «տեղեկատվական սադրանք» են։ Նույն օրը երեկոյան Պրիգոժինը հայտարարել է, որ փաստորեն պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել՝ այն անվանելով «արդարության երթ»։ Դրանից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 279 հոդվածով («Զինված ապստամբություն»)։
Մոսկվայում և Դոնի Ռոստովում ռազմական տեխնիկա է հայտնվել փողոցներում։ Հունիսի 24-ի առավոտյան Դոնի Ռոստովը գտնվում էր Վագներ խմբի զինյալների հսկողության տակ։