Վազգեն Մանուկյան
հայ քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Վազգեն Միքայելի Մանուկյան (փետրվարի 13, 1946(1946-02-13), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգային[փա՞ստ], պետական, քաղաքական գործիչ։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար՝ Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին։
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վազգեն Մանուկյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
օգոստոսի 13, 1990 - նոյեմբերի 22, 1991 | ||||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
Հաջորդող | Գագիկ Հարությունյան | |||
| ||||
Կուսակցություն՝ | Ազգային ժողովրդավարական միություն | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և մաթեմատիկոս | |||
Գործունեություն՝ | Պետական քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | փետրվարի 13, 1946 (78 տարեկան) | |||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Ամուսին | Վարդուհի Իշխանյան | |||
Զավակներ | Աստղիկ Մանուկյան, Արևիկ Մանուկյան, Նվարդ Մանուկյան | |||
Կայք՝ | vazgenmanukyan.am | |||
Պարգևներ |
«Տիգրան Մեծ» շքանշան, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան | |||
1988 թվականի փետրվարից Ղարաբաղ կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից՝ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը[1][2]։
1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա»[3] բանտում։
Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ[4]։
1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախարարների խորհրդի նախագահ։ 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը։ 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ։ 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը[2], 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից[5]։
2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր Հայաստանի հանրային խորհրդի նախագահն էր։ 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ[6]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Արցախյան երկրորդ պատերազմի պատճառները, ընթացքը և այնուհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումը հայաստանյան հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը[7]։ Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններ ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժման» խորհրուրդ և 2020 թվականի դեկտեմբերի 3-ին անցումային կառավարության ղեկավարի՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրեցին Վազգեն Մանուկյանին[8]։