Վալենտին Կատաև
From Wikipedia, the free encyclopedia
Վալենտին Պետրովիչ Կատաև (հունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[8]), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ Հոկտեմբերյան հեղափոխության և 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաև (այլ կիրառումներ)
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Վալենտին Կատաև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[8] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, մանկագիր, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, խմբագիր և ռազմական թղթակից |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | վիպակ, հեքիաթ, վեպ, պիես, պատմվածք, ակնարկ և հրապարակախոսություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Էսթեր Կատաևա |
Զավակներ | Պավել Կատաև |
Valentin Kataev Վիքիպահեստում |
«Պաշարված քաղաքում» (1922) և «Գրառումներ քաղաքացիական պատերազմից» (1924) պատմվածքներում ձևավորվել են Կատաևի ստեղծագործության հերոսական պաթոսը և երգիծանքը։ 1920-ական թվականներին սատիրական գործերի հիմնական թեման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ)։ Սկսած 1930-ական թվականներից ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրական թեման («Ժամանակ, առաջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զավակս...», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1946, հայերեն հրտ. 1947)։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը։ Հեղինակ է Լենինին նվիրված «Երկաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապարակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանարդիկ» (1969) քնարա-փիլիսոփայական և հուշագրական վիպակների։ 1955-1961 թվականներին եղել է «Յունոստ» («Юность») ամսագրի խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։