Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշև (ռուս.՝ Валериа́н Влади́мирович Ку́йбышев, մայիսի 25 (հունիսի 6), 1888[1], Օմսկ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 25, 1935(1935-01-25)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1904

Արագ փաստեր Վալերիան Կույբիշև ռուս.՝ Валериа́н Ку́йбышев, Ծնվել է ...
Վալերիան Կույբիշև
ռուս.՝ Валериа́н Ку́йбышев
Thumb
Ծնվել էմայիսի 25 (հունիսի 6), 1888[1]
ԾննդավայրՕմսկ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 25, 1935(1935-01-25)[2][3][4][…] (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՍիբիրի կադետյան կորպուս
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո, Կենտրոնական գործադիր կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks?
 Valerian Kuybyshev Վիքիպահեստում
Փակել
Thumb
Կույբիշևի պատկերով ԽՍՀՄ նամականիշ, 1953 թ.

Եղել է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության ակտիվ մասնակից։ 1906 թվականից մինչև 1915 թվականը հեղափոխական ագիտացիոն աշխատանք է կատարել Սիբիրում, Պետրոգրադում և այլուր։ Ութ անգամ ձերբակալվել է, չորս անգամ աքսորվել Արևելյան Սիբիր։ 1917 թվականի մարտից ղեկավարել է ՌՍԴԲ(բ)Կ Սամարայի կազմակերպությունը, ընտրվել Սամարայի հեղկոմի և կուսակցության նահանգկոմի նախագահ։ 1918-1919 թվականներին եղել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի 1-ին բանակի, ապա՝ 4-րդ բանակի քաղկոմիսարը և ՌՀԽ անդամ, միաժամանակ ղեկավարել Սամարայի կուսկազմակերպությունը։ 1919 թվականի օգոստոսից Սերգեյ Կիրովի հետ ղեկավարել է Աստրախանի պաշտպանությունը։ 1919 թվականի հոկտեմբերին նշանակվել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի, ՌԽՖՍՀ ԺԿԽ-ի և ՌԿ (բ) ԿԿ-ի Թուրքեստանի գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1920 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՀԱՄԿԽ-ի, 1921 թվականի ապրիլին՝ Համառուսաստանյան ԺՏԽ-ի նախագահության անդամ։

Ղեկավարել է ԳՈԷԼՌՈ-ի պլանի իրականացման աշխատանքները։ 1923-1926 թվականներին եղել է Բանգյուղտեսչության ժողկոմ, ԺԿԽ-ի և ԱՊԽ-ի նախագահի տեղակալ, 1926 թվականից՝ Համառուսաստանյան ԺՏԽ-ի նախագահ, 1930 թվականի նոյեմբերից՝ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ, միաժամանակ՝ ԺԿԽ-ի և ԱՊԽ-ի նախագահի տեղակալ, 1934 թվականի փետրվարից՝ խորհրդային վերահսկողության հանձնաժողովի նախագահ, մայիսից՝ ԺԿԽ-ի և ԱՊԽ-ի նախագահի առաջին տեղակալ։

Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության կազմակերպիչներից է, նրա գլխավոր խմբագրության անդամը։ Կոմունիստական կուսակցության VII, VIII, XII-XVII համագումարների պատգամավոր, ՌԿ (բ) կ X համագումարում ընտրվել է կուսակցության կենտկոմի անդամության թեկնածու, XI, XV—XVII համագումարներում՝ անդամ, 1927 թվականից՝ ՀամԿ (բ) կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։

Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.