Վատիկանի թանգարաններ
From Wikipedia, the free encyclopedia
Վատիկանի թանգարանները (իտալ.՝ Musei Vaticani), Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում։ Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ, և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները։
Վատիկանի թանգարաններ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Վատիկան |
Տեղագրություն | Վատիկան |
Կազմված է | Museo Chiaramonti?, Վատիկանի պատկերասրահ, Պիո-Կլեմենտինո թանգարան, Anima Mundi?, Gregorian Egyptian Museum?, Gregorian Etruscan Museum?, Gregoriano Profano Museum?, Museo Pio Cristiano?, Museo filatelico e numismatico?, Vatican Historical Museum?, Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու և Museum of Vatican Apostolic Library? |
Ղեկավարության նստավայր | Վատիկան |
Հասցե | Viale Vaticano 6, I-00192 Roma |
Հիմնադրվել է | 1506 |
Հիմնադիր | Հուլիոս II |
Այցելուներ | 1 612 530 մարդ (2021)[1] |
Տնօրեն | Barbara Jatta?[2] |
Կայք | museivaticani.va(իտալ.)(ֆր.)(անգլ.)(իսպ.)(գերմ.) |
Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին։ Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով։ 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում[3]։
Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները համարվում են աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը[4]։