Աղվան Արշավիրի Վարդանյան (հոկտեմբերի 7, 1958(1958-10-07), Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ (կուսակցությունից հեռացվել է 2018 թվականի մայիսի 4-ին[2])։ Այժմ Հայաստան դաշինքի անդամ և պատգամավոր է։ Բանասեր, բանաստեղծ, լրագրող։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Փակել
Աղվան Վարդանյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 7-ին Նախիջևանի ԻՍՍՀ Գեմուր գյուղում։ Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
- 1975-1976 թթ.-ին՝ «Հայջրինդուստրիա» ԳՄ-ում որպես ապրանքագետ,
- 1982-1987 թթ.-ին՝ «Երևանի պետական համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար,
- 1987-1990 թթ.-ին՝ «Գարուն» և «Աղբյուր» ամսագրերի աշխատակից,
- 1990-1993 թթ.-ին՝ Հայաստանի գրողների միության քարտուղար[3],
- 1991-1993 թթ.-ին՝ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր,
- 1993-1994 թթ.-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից,
- 1994-1996 թթ.-ին՝ «Դրօշակ» հանդեսի խմբագիր (Աթենք),
- 1996-1999 թթ.-ին՝ «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր,
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
- 2003 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
- 2007 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[4]։
- 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[5]։
- 2008-2011 թթ. - ՀՅԴ Բյուրոյի անդամ,
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՅԴ խմբակցության քարտուղար,
- 2012 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ։
- 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից։
- 11.06.2012 - 04.03.2016 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով։
- 11.06.2012 Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
- 01.11.2012 - 04.03.2016 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
- 04.03.2016 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
- 04.03.2016 - 10.03.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
- 10.03.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- 03.03.2014 Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
- 07.03.2014 - 01.02.2016 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով
2015 թվականի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի մարտի 22-ը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ[6]։
Հեռացվել է կուսակցությունից 2018 թվականի մայիսի 4-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշումը չկատարելու համար[2]։
- Բանաստեղծություններ, «Գարուն», 1984, № 4։
Ամուսնացած է, ունի երկու երեխա և յոթ թոռ։
Նախորդող Արտյուշ Շահբազյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան 31 մայիսի 2012 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Արմեն Ռուստամյան |
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյան 2015 - 2018 |
Հաջորդող հեռացվել է կուսակցությունից |