From Wikipedia, the free encyclopedia
Վարդարան (լատին․՝ rosarium — բառացի՝ վարդաշղթա), համրիչ, որն օգտագործվում է Աստվածամորը նվիրված «Վարդարանի աղօթքը» կատարելու համար։
Առաջին հիշատակությունները Վարդարանի վերաբերյալ սկսվում են 11-րդ դարից։ Նախապես այն օգտագործվել է Սաղմոսարանի 150 սաղմոսները կարդալու համար և միայն 13-րդ դարից սկսած է, որ ստացել է այժմյան տեսքն ու նշանակությունը։ Ընդհանրական Եկեղեցում Վարդարանի կիրառությունը կապվում է Սուրբ Դոմենիկի տեսիլքի հետ, որում Աստվածամայրը նրան հանձնում էր Վարդարանը։ Վարդարանով աղոթելու ավանդությունը մեծ տարածում է գտել հատկապես 15-րդ դարից՝ շնորհիվ Դոմինիկյան վանականների։ Ավանդաբար Վարդարանի աղոթքի հետ է կապվում Եվրոպայի հաղթանակը Օսմանյան կայսրության նկատմամբ՝ 1571 թվականի Լեպանտոյի ճակատամարտում, որի կապակցությամբ Կաթոլիկ Եկեղեցում կարգվել է «Կույս Մարիամ՝ Վարդարանի թագուհի» տոնը։ Ըստ Ընդհանրական Եկեղեցու՝ Վարդարանի աղոթքի անհրաժեշտությունը վերստին շեշտվել է 1858 թվականին Լուրդում և 1917 թվականին Ֆաթիմայում Աստվածամոր հայտնությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդարան» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.