Վենետիկի կինոփառատոն (իտալ.՝ Mostra Internazionale d’Arte Cinematografica), ֆիլմերի միջազգային ամենամյա կինոփառատոն, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում։ Փառատոնը հիմնադրել և անցկացնում է La Biennale di Venezia (Վենետիկի երկամյա) կազմակերպությունը։ Առաջին անգամ անցկացված լինելով 1932 թվականի օգոստոսի 6-21-ը` որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես, Վենետիկի կինոփառատոնը հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ 1935 թվականից դարձել է ամենամյա։ Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։ Շնորհվում են Արծաթե առյուծ, Վոլպի գավաթ (թարգմանվում է Աղվեսի գավաթ) և ժյուրիի մրցանակներ։

Արագ փաստեր Վենետիկի կինոփառատոն, Տեսակ ...
Վենետիկի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՎենետիկ
Հեռախոս+39 041 5218 711
ԱնցկացնողLa Biennale di Venezia
Կայքlabiennale.org/en/cinema/(անգլ.)
 Venice Film Festival Վիքիպահեստում
Փակել

1985 թվականին Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնում հայ դասական դերասանուհի Գալյա Նովենցն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի  «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար` դառնալով առաջին ու առայժմ միակ հայ դերասանուհին, որը նման բարձր պարգևի է արժանացել[1][2][3]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.