Վեներա (մոլորակ)
From Wikipedia, the free encyclopedia
Վեներա կամ Արուսյակ (լատին․՝ Venus; այլ հայերեն անվանումներ՝ Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան աստղ, Երեկոյան աստղ), Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Պտույտի պարբերությունը 224,7[8] երկրային օր։ Մոլորակը իր լատիներեն, աշխարհում ընդունված, անունը ստացել է Վեներա աստվածուհու անունից, սիրո աստվածուհին Հռոմեական դիցաբանությունում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեներա
Վեներա (Արուսյակ) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Տեսանելի չափ | −4,6 |
Հեռավորությունը Արեգակից | 108 208 930 կմ; 0,723332[1] ա. մ. |
Արբանյակներ | չունի |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 107 476 259 կմ; 0,71843270 ա. մ.[1] |
Ապոհելին | 108 942 109 կմ; 0,72823128[1] ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 108 208 930 կմ; 0,723332[1] ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,0068[1] |
Սիդերիկ պարբերություն | 224,70069 օր[2] |
Սինոդիկ պարբերություն | 583,92 օր[2] |
Ուղեծրային արագություն | 35,02[1] կմ/վ |
Թեքվածություն | 3,86° (Արեգակի հասարակածի նկատմամբ)[1] |
Ծագման անկյան երկայնություն | 76,67069°[1] |
Պերիկենտրոնի արգումենտ | 54,85229°[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | 0[3] |
Շառավիղ | 6051,8 ± 1,0[3] կմ |
Հասարակածային շառավիղ | 2439,7 կմ |
Մակերևույթի մակերես | 4,60 x 108 կմ² |
Ծավալ | 9,38 × 1011 կմ³ |
Զանգված | 4,8685 × 1024 կգ |
Միջին խտություն | 5,24 գ/սմ³[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 8,87 մ/վ² |
Հասարակածային պտույտի արագություն | 6,52 կմ/ժ |
2-րդ տիեզերական արագություն | 10,46 կմ/վ |
Պտույտի պարբերություն | 243,0185 օր[5] |
Առանցքի թեքում | 177,36°[2] |
Ալբեդո | 0,65 |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | ~96,5 % - Ածխաթթու գազ ~3,5 % - Ազոտ 0,015 % - Ծծումբի դիօքսիդ 0,007 % - Արգոն 0,002 % - Ջուր 0,0012 % - Հելիում 0,0017 % - Շմոլ գազ 0,0007 % - Նեոն Ճնշումը՝ 9,3 մՊա |
Մթնոլորտի ջերմաստիճան | 464 °C (737 Կ)[2][6][7] |
Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի[9]։ Քանի որ Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8° (երկրի մակերևույթից դիտողի համար)։ Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա Առավոտյան և Երեկոյան աստղ անվանումները։
Վեներան դասակարգվում է որպես երկրային խմբի մոլորակ, և երբեմն այն անվանում են «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ։ Սակայն պայմանները այս երկու մոլորակների վրա չափազանց տարբեր են։ Վեներայի մակերևույթը թաքնված է չափազանց խիտ ծծմբաթթվի ամպերով, որոնք ունեն բարձր արտացոլման գործակից, ինչը հնարավորություն չի տալիս տեսնելու մակերևույթը տեսանելի սպեկտրում (սակայն Վեներայի մթնոլորտը թափանցիկ է ռադիոալիքների համար, որոնց միջոցով էլ հետազոտվել է մոլորակի մակերևույթը)։
Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր Երկրի նման մոլորակների միջ, որը բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից։ Դա բացատրվում է նրանով, որ Վեներայի վրա գոյություն չունի ածխաթթվի գեոքիմիական ցիկլ և կյանք, որը կարող էր վերամշակել այն կենսազանգվածի։
Խորը անցյալում, ինչպես ենթադրվում է, Վեներան այնքան է տաքացել, որ երկրայինի նման օվկիանոսները, որոնք ենթադրվում է որ այնտեղ կային[10], ամբողջությամբ գոլորշիացել են երբ ջերմաստիճանը աճել է ջերմոցային էֆեկտի հետևանքով[11], թողնելով իրենցից հետո անապատային տեսարան բազմաթիվ ժայռերով։ Տեսություններից մեկը ենթադրում է, որ ջրային գոլորշին մագնիսական թույլ դաշտի պատճառով բարձրացել է այնքան բարձր, որ քշվել է Արեգակնային քամու կողմից միջմոլորակային միջավայր[12]։
Մթնոլորտային ճնշումը Վեներայի մակերևույթին 92 անգամ մեծ է, քան Երկրինը։ Մանրամասն մակերևույթի հեռահար քարտեզագրումը կատարվել է վերջին 22 տարվա ընթացքում, մասնավորապես «Մագելան» ծրագրի շրջանակներում։ Վեներայի մակերևույթը կրում է վառ արտահայտված հրաբխային գործունեության հետքեր, իսկ մթնոլորտը պարունակում է մեծ քանակով ծծումբ։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հրաբխային գործունեությունը Վեներայի վրա շարունակվում է և հիմա։ Սակայն այս պնդման բացահայտ ապացույցներ չեն ստացվել, քանի որ, և ոչ մի հրաբխային խորխորատներում չի նկատվել լավային հոսանքներ։ Զարմանալիորեն քիչ քանակի հարվածային խառնարանները փաստում են մոլորակի մակերևույթի երիտասարդ լինելու մասին, այն ունի մոտավերապես 500 միլիոն տարվա պատմություն։ Վեներայի վրա չի նկատվել նաև տեկտոնիկ ակտիվություն, հնարավոր է այն պատճառով, որ մոլորակի կեղևը, առանց ջրի, որը տալիս է մակերևույթին կպչունություն, չի ուենում անհրաժեշտ շարժունություն։ Ենթադրվում է նույնպես, որ Վեներան աստիճանաբար կորցնում է ներքին բարձր ջերմաստիճանը։
Վեներան միակն է Արեգակնային համակարգի ութ մոլորակներից, որն անվանվել է աստվածուհու անունով։