Վերծանում
From Wikipedia, the free encyclopedia
Վերծանում, անհայտ լեզվով կամ գրային համակարգով գրված տեքստի վերլուծություն։ Ավելի հաճախ այն օգտագործվում է հնադարյան գրերի վերծանման իմաստով։ Հաղորդագրության կոդավորման և համապատասխան մաթեմատիկական մեթոդների մասին տես գաղտնագրություն հոդվածը։ Անհրաժեշտ է նշել, որ գաղտնագրության մեջ «վերծանում» և «մեկնաբանել» տերմինները տարբեր իմաստով են օգտագործվում։