Վիլհելմինա Շրյոդեր-Դևրիենտ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմինա Շրյոդեր-Դևրիենտ (գերմ.՝ Wilhelmine Schröder-Devrient, օրիորդական ազգանունը՝ Շրյոդեր [Schröder], դեկտեմբերի 6, 1804(1804-12-06)[1][2][3][…] կամ հոկտեմբերի 6, 1805(1805-10-06)[4], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][4] - հունվարի 26, 1860(1860-01-26)[1][2][3][…], Կոբուրգ[5]), գերմանացի երգչուհի (սոպրանո)։
Վիլհելմինա Շրյոդեր-Դևրիենտ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Wilhelmine Henriette Friederike Marie Schröder-Devrient |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1804(1804-12-06)[1][2][3][…] կամ հոկտեմբերի 6, 1805(1805-10-06)[4] Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][4] |
Երկիր | Համբուրգ[6] |
Մահացել է | հունվարի 26, 1860(1860-01-26)[1][2][3][…] Կոբուրգ[5] |
Գերեզման | Trinitatis Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | գրող և օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Karl August Devrient? և Heinrich Anton Hermann Karl Peter Moritz von Bock? |
Wilhelmine Schroeder-Devrient Վիքիպահեստում |
Ջուզեպպե Մոցատտիի աշակերտուհին։
Առաջին ելույթը կայացել է 1821 թվականին Վիեննայում։ 1823 թվականից Դրեզդենի պալատական օպերայի մեներգչուհի։ Լավագույն դերերգերից են համարվում՝ Սենտա (Վագների «Թռչող հոլանդացին»), Ագատա (Վեբերի «Ազատ հրաձիգը»)։ 1847 թվականին թողել է բեմը, հանդես եկել որպես համերգային երգչուհի։ Մասնակցել է 1849 թվականի Դրեզդենյան ապստամբությանը։ Ելույթներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Ռուսաստանում։