Վիլհելմ Վայթլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Քրիստիան Վայտլինգ (գերմ.՝ Wilhelm Christian Weitling, հոկտեմբերի 5, 1808(1808-10-05)[1][2][3], Մագդեբուրգ, Մագդեբուրգ, Էլբա, Վեսթֆալիա թագավորություն[4] - հունվարի 25, 1871(1871-01-25)[5][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի դերձակ, գյուտարար, արմատական քաղաքական ակտիվիստ և կոմունիզմի («հավասարարական կոմունիզմ») առաջին տեսաբաններից մեկը։
Վիլհելմ Վայթլինգ գերմ.՝ Wilhelm Weitling | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1808(1808-10-05)[1][2][3] Մագդեբուրգ, Մագդեբուրգ, Էլբա, Վեսթֆալիա թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 25, 1871(1871-01-25)[5][6][7][…] (62 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | հրապարակախոս և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8] |
Wilhelm Weitling Վիքիպահեստում |
1836 թվականին Փարիզում հարել է «Արդարների միությանը», գրել դրա ծրագրային փաստաթուղթը՝ «Մարդկությունը, ինչպիսին որ կա և ինչպիսին պետք է լինի» (1838)։ 1841-1843 թթ. Շվեյցարիայում պրոպագանդել է «հավասարարական կոմունիզմի» գաղափարներ։ Նրա «Ներդաշնակության և ազատության երաշխիքները» (1842) գիրքը համարվում է գերմանական սոցիալիստական գրականության առաջին խոշոր ստեղծագործությունը։ 1843 թ. բանտարկվել է, 1844 թ. ազատվել և վտարվել երկրից։ 1846 թ. մտել է Բրյուսելի կոմունիստական թղթակցական կոմիտեի կազմի մեջ, որտեղ բացահայտվել են Մարքսի և էնգելսի հետ նրա խորը տարաձայնությունները։ 1846 թ. վերջին տարագրվել է ԱՄՆ, պրոպագանդիստական գործունեություն ծավալել Նյու Յորքի գերմանացի վտարանդիների շրջանում։ 1848-1849 թթ. հեղափոխության ժամանակ վերադարձել է Գերմանիա, 1849 թ. վերջին՝ նորից Նյու Յորք։
Վայտլինգը համարել է, որ անհրաժեշտ հեղափոխական ճանապարհով հաստատել կոմունիստական հասարակարգ, սակայն հեղափոխությունը դիտել է որպես մի տարերային պրոցես, որը գլխավորում են ապադասակարգայնացված տարրերը։