Վիկտորիա մեծ անապատ
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորիա մեծ անապատ (անգլ.՝ Great Victoria Desert), ավազոտ անապատ Ավստրալիայի հարավում։ Տարածությունը 300 000 կմ² է։ Ձգվում է Սթյուարդ լեռնաշղթայից մինչև Աղի լճեր հարթավայրը, 1200 կմ երկարությամբ։ Առավելագույն լայնությունը արևելքում 550 կմ է, միջին բարձրությունը՝ 150—300 մ։ Ռելիեֆին բնորոշ են ավազային թմբաշարերը (10—30 մետր բարձրությամբ)։ Թմբերն ամրացված են փշոտ խոտաբույսերի ճիմերով, միջթմբային իջվածքներում կան ակացիաներ, գաճաճ Էվկալիպտներ։ Տարեկան տեղումները 125—250 միլիմետր են։ Անապատը համարյա զուրկ է աղբյուրներից և դժվարամատչելի է։ Վիկտորիա մեծ անապատով առաջինը անցել է անգլիացի հետազոտող Է․ Ջայլսը 1875 թվականին։
Արագ փաստեր Վիկտորիա մեծ անապատ, Տեսակ ...
Վիկտորիա մեծ անապատ | |
---|---|
Տեսակ | անապատ, WWF ecoregion?, bioregion? և IBRA bioregion? |
Երկիր | Ավստրալիա[1] |
Վարչատարածք | Արևմտյան Ավստրալիա[1] և Հարավային Ավստրալիա |
Լայնություն | 700 կմ |
ԲԾՄ | 353 մետր |
Մակերես | 424 400 կմ² |
Անվանված է | Վիկտորյա թագուհի |
Փակել