Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Էմանուիլ III-ի անվան ազգային գրադարան (իտալ.՝ Biblioteca Nazionale Vittorio Emanuele III), ազգային գրադարան Իտալիայում։ Տեղակայված է Նեապոլի Պլեբիսիտո 1 հրապարակում գտնվող թագավորական պալատում, մուտքը՝ Տրիեստե ե Տրենտո հրապարակից (piazza Trieste e Trento): Այն հիմնադրել և ղեկավարում է Գրադարանային ժառանգության գլխավոր խորհուրդը (Direzione Generale per i Beni Librari) և Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունը (Ministero per i Beni e le Attività Culturali):
Երկիր | Իտալիա |
---|---|
Տեսակ | պետական հանրային գրադարան և անշարժ գույք |
Հիմնվել է | 1804 |
Տեղադրություն | Նեապոլ[1] |
Հասցե | Piazza del Plebiscito 1 - 80132 Napoli[1] և Piazza Del Plebiscito 1, 80132 Napoli[2][3][4][…] |
Անվանված է | Վիկտոր Էմանուիլ III |
Հավաքածուներ | |
Չափ | 2 482 890 արխիվային միավոր[2], 176 021 արխիվային միավոր[2], 2 429 380 արխիվային միավոր[3], 2 439 741 արխիվային միավոր[4], 2 684 556 արխիվային միավոր[5] և 176 025 արխիվային միավոր[5] |
Այլ տվյալներ | |
Կայք | bnnonline.it(իտալ.) |
Քանակական առումով Իտալիայի երրորդ խոշորագույն գրադարանն է Հռոմի և Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարաններից հետո։ Ունի 1480747 տպագիր գրականություն, 319187 բրոշյուրներ, 18415 ձեռագրեր, ավելի քան 8000 պարբերականներ, 4500 ինկունաբուլաներ, 1800 Հերկուլանում պապիրուսներ[6]։