Վիկտոր Չեռնոմիրդին
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Չեռնոմիրդին (ռուս.՝ Ви́ктор Степа́нович Черномы́рдин, ապրիլի 9, 1938(1938-04-09)[1][2], Սարակտաշսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2010(2010-11-03)[3][1][2], Մոսկվա, Ռուսաստան[4][5]), խորհրդային և ռուս պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախարարների խորհրդի նախագահ (1992-1993 թվականներ), Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ (1993-1998 թվականներ), Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնակատար (1996 թվականի նոյեմբերի 5-6), Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան (2001-2009 թվականներ)։ 2009 թվականի հունիսի 11-ից մինչև կյանքի վերջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, ԱՊՀ մասնակից պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ[6]։ «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցության հիմնադիրն և առաջնորդը։
Վիկտոր Չեռնոմիրդին | |
Կուսակցություն՝ | Մեր տունը Ռուսաստանն է, ԽՄԿԿ, անկախ քաղաքական գործիչ և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Սամարայի պետական տեխնիկական համալսարան (1966) և Moscow State Open University? (1972) |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, տնտեսագետ, գործարար և Պետական Դումայի անդամ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1938(1938-04-09)[1][2] |
Ծննդավայր | Սարակտաշսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | նոյեմբերի 3, 2010(2010-11-03)[3][1][2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան[4] |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ամուսին | Valentina Fedorovna Chernomyrdina? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Վիկտոր Չեռնոմիրդինի քաղաքական կենսագրության ամենապայծառ էջը շատերը համարում են նրա՝ 1995 թվականի ծավալած գործունեությունը Բուդյոնովսկում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ Այս դրվագը նպաստել է քաղաքական գործչի ժողովրդականության աճին։